ԱՐՑԱԽ

ԿՈՒԶԵՆԱՄ, ՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ՈՒԺԵՂԱՆԱՆ, ՈՐ ՆՈՐԻՑ ԱՌԱՆՁԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ԴԱՌՆԱՆ

Օձուն համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերն են՝ Օձուն, Ամոջ, Այգեհատ, Արդվի, Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Հագվի և Մղարթ գյուղերը: Համայնքային կենտրոն է հանդիսանում Օձուն գյուղը: Խոշորացված համայնքն ունի 8000 բնակիչ:

Համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանն ասում է, որ խոշորացման արդյունքում բոլոր հարցերը չեն, որ իրենց պատասխանները ստացել են, բայց ինքը դրական է համարում այն, որ  մեկ միասնական բյուջեով կարողանում են շատ  ծրագրեր իրականացնել:

Բոլոր 9 բնակավայրերում լուծվել է աղբահանության խնդիրը: 200 մլն. դրամի սուբվենցիոն ծրագրերով աշխատանքներ են կատարվել հիմնականում ասֆալտապատման ուղղությամբ: Բոլոր բնակավայրերում կառուցվում են խաղահրապարակներ, քիչ-քիչ լուծվում են լուսավորության, խմելու ջրի խնդիրները...

Մանրամասները՝ տեսանյութում:

Ծրագիրը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստան կազմակերպության օժանդակությամբ: Հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և կարծիքները մասնակիցներինն են և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության տեսակետների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *