Մարզ

ԽԵՆԹ ՈՒ ԽԵԼԱՌԻ ՊԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ԱՐՎԵՍՏԸ. ՌՈՒԲԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

«Ռեգիոն» կենտրոնը Ստ. Զորյանի տուն-թանգարանում հյուրընկալել էր ՀՀ վաստակավոր արտիստ, Մովսես Խորենացի մեդալակիր,  Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի առաջատար արտիստ՝ Ռուբեն Մուրադյանին։

-Խենթ ու խելառի պես սիրում եմ իմ արվեստը, դասական բալետը, մասնագիտությունս: Ինձ  երբևիցե չի խանգարել առանց խոսքի խոսքը տեղ հասցնել պահանջկոտ հանդիսատեսին: Մենք մեր մարմնի ու էմոցիայի միջոցով փորձում ենք կերտել կերպար ու փոխանցել այն հանդիսատեսին,- ասում է Ռուբեն Մուրադյանը:

Մեր այսօրվա հայկական բալետը համաշխարհային բալետի համատեքստում ի՞նչ տեղ է գրավում, ունի՞ արդյոք մի առանձնահատկություն, որը մեզ է պատկանում և մենք կարող ենք դրանով հպարտանալ:

-Մենք այսօր ունենք շատ ուժեղ ու երիտասարդ բալետային կազմ: Վերջերս եղավ «Բյուրեղապակյա դղյակ» ներկայացման պրեմիերան, վստահ եմ, որ մենք մեր խաղացանկում ամենաքիչը հինգ տարի ունենալու ենք այդ ներկայացումը, որի ժամանակ ներկայացավ մեր ամբողջ բալետային խումբը, որը զարմացրեց և՛ մեր հանդիսատեսեին և արտերկրից ժամանած հյուրերին:   Իսկ որ միջազգային շուկայում մեր մասին չգիտեն՝ մենք ենք մեղավոր, սակայն հիմա հստակ քայլերով շարժվում ենք առաջ ու ասում աշխարհին՝ հե՜յ, մենք այստեղ ենք, մենք կանք…

Մեր ժողովրդի համար գիրը, գրականությունը և արվեստը միշտ էլ վեր է եղել ամեն ինչից:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Օկտավա» ծրագիրն է իրականացվում է համայնքերի զարգացման «Ռեգիոն» կենտրոնի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *