ԱՐՑԱԽ

Կամավորներով շուրջ 1. 200.000 դրամ են հավաքել, իսկ մեծաքանակ ծանրոցները հասցրել կոնկրետ դիրքեր

Պատերազմի առաջին օրերին էր, երբ կամավորներից վանաձորցի Անի Ալեքսանյանը հեռախոսազանգ ստացավ՝ ռազամաճակատի տղաներին դեղորայք է պետք։ Ի՞նչ անել, մտածեց ու սոցիալական հարթակում հրապարակում արեց, ինչն էլ արձագանք գտավ հանրության շրջանում: 2 ժամվա ընթացքում սրճարանում տեղ-դադար չկար: Այս ծավալուն աշխատանքի պատմությունը սկսվեց դեղորայք հավաքելով, շարունակվեց ծանրոցները կոնկրետ ուղղություններ հասցնելով:

Հասկացան, որ նախաձեռնությունը պետք է շարունակական լինի մինչև հաղթանակ: Հագուստ, սնունդ, դեղորայք, ծխախոտ, հյութեր, քնապարկ, ծածկոց, անձրևանոց, անգամ բահ ու քլունգ, ով ինչ կարող էր՝ բերում թողնում էին, կամավորներն էլ ֊տեսակավորում էին: Կամավորներից Ռաֆայել Ավետիսյանը անկեղծանում է. աղջիկներին արգելում են ծանր գործեր անել:

18-ամյա Դիաննա Մաթևոսյանն էլ կամավորական աշխատանքները օնլայն դասերի հետ է համատեղում:

Օրերս էլ մեծ քանակով զինվորական համազգեստի ու երկարաճիտ կոշիկների համար էին դիմել: Գումար չկար, ժամանակը կարճ էր, դիրքերում սպասում են։ Կամավորներով կանգնել են ճամփեզրին, հանգանակություն արել, հավաքել են շուրջ 1 մլն 200 000 դրամ: Ողջ գիշերը թվաբանություն են արել, առավոտյան էլ շտապել գնումների:

Մեկ այլ անհանգստություն է ծանրոցներով լի մեքենաները դիրքեր ճանապարհելը:

Մինչև ուշ երեկո կամավորները կաշխատեն: Ամեն րոպե էլ հնարավոր է դուռը բացվի և զինվորների համար տոպրակներ բերեն և կբերեն, որովհետև ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *