ԱՐՑԱԽ

Էստոնիայի կառավարությունը 100.000 եվրո կհատկացնի ԼՂ-ում հումանիտար իրավիճակի թեթևացման համար

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուի միջնորդությամբ Էստոնիայի կառավարությունը պահուստային ֆոնդից 100 հազար եվրո գումար կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար կարիքները հոգալու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է էստոնական «Poliitika»-ն:

Էստոնիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ ԼՂ-ն կանգնած է հումանիտար ճգնաժամի եզրին, իսկ իրենք չեն կարող պարզապես դիտորդի դերում մնալ:

Ուրմաս Ռեյնսալուն Էստոնիայի կառավարությանն առաջարկել է 100 հազար եվրո հատկացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը թեթեւացնելու համար, որը կառավարությունն ընդունել է:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *