ԱՐՑԱԽ

Արցախցի գեներալների կողմից 200 հայի սպանության վերաբերյալ հայտարարությունը քննության կառնվի․ ԱՀ դատախազություն

 

Սույն թվականի նոյեմբերի 30-ից ոցիալական ցանցերում տարածվում է ֆեյսբուքյան օգտատեր Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութն այն մասին, որ Արցախի պաշտպանության բանակը, սպաներն ու գեներալները պատերազմի ընթացքում կատարել են սպանություններ, տվել են սպանություններ կատարելու հրամաններ, Մատաղիսում սպանել են 200 մարդու:

Արցախի Հանրապետության դատախազությունը հայտնում է՝ նկատի ունենալով, որ հիշյալ տեսանյութում Ռ. Բաղդասարյանի կողմից ներկայացվել են հանցագործության մասին տեղեկություններ, այն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն՝ հետագա քննարկման համար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *