ԱՐՑԱԽ

Արցախում կորած ռուս կնոջ դին հայտնաբերվել է Կարկառ գետում

Կարկառ գետում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացի Օլգա Սանիկովայի դին։ Այս մասին հայտնում է Արցախ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը, որն արդեն մի քանի օր է որոնում է ռուս կնոջը։

«ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ասկերանի շրջանային բաժնի, ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի և ԱԱԾ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված համապատասխան որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր` ժամը 12։30-ին Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սաննիկովայի դին։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

Օ.Սանիկովան Կարկառ գետում անհետացել էր մայիսի 9-ին։ Հերթապահ մասում հաղորդումը ստացվել է մայիսի 10-ին, որից հետո սկսվել էին որոնողափրկարարական աշխատանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *