ԱՐՑԱԽ

Անմոռանալի ջերմ, բովանդակային և արվեստով լի շփում պարգևեցիք ինձ. Վահան ԱՐԾՐՈՒՆԻ

«Ռեգիոն» համայնքների զարգացման կենտրոնը «Օկտավա» ծրագրի շրջանակներում Ստ. Զորյանի տուն-թանգարանում այսօր հերթական հաճելի անակնկալը մատուցեց վանաձորցի երաժիշտներին և երաժշտասեր հանրույթին: Մտերմիկ միջավայր, հետաքրքիր զրույց՝ կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու հետ:

Ահա թե ինչ է գրել սիրելի արվեստագետն իր ֆեյսբուքյան էջում. «Երեկ Վանաձորում բացառիկ հանդիպում էր մտավորականության հետ։ Չեմ սիրում, երբ օգտագործում են «մարզային», «ռեգիոնալ» և այլ նմանատիպ տերմիններ մշակոյթային ծրագրերի և իրադարձությունների մասին խոսելիս։ Իմ ընկալմամբ, մեր մշակութային դաշտը համընդհանուր է և չի կարող սեգմենտավորվել ոչ Հարենիքի, ոչ Սփյուռքի, ոչ էլ որևէ պարագայում։
Վանաձորյան, Ստեփան Զորյանի տուն-թանգարանում տեղի ունեցած այս հանդիպումը գալիս է փաստելու այդ իմ համոզումը։
Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին։
անմոռանալի ջերմ, բովանդակային և արվեստով լի շփում պարգևեցիք ինձ…»

Իրենց տպավորություններով կիսվեցին նաև ներկաները, իսկ վերջում 3 հիանալի կատարում, որ անակնկալ նվեր էր լոռեցիներին:

Հանդիպումը և զրույցը համակարգեց գրող և արտիստ Էլֆիք Զոհրաբյանը:

«Օկտավա» ծրագիրն է իրականացվում է համայնքերի զարգացման «Ռեգիոն» կենտրոնի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Image alt
Վահան Արծրունին Վանաձորում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *