ԱՐՑԱԽ

ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել կողմերին՝ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հասնելու համար .Բայդեն

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը մտադիր է աշխատել Ադրբեջանի հետ՝ հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման: Այս մասին Բայդենն ասել է Նովրուզի առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղած շնորհավորական ուղերձում: 

«Իմ վարչակազմն աշխատելու է Ադրբեջանի հետ ընդհանուր անհանգստություն առաջացնող այնպիսի հարցերի լուծման համար, որոնք կապված են անվտանգության և տարածաշրջանային խաղաղության հետ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, մենք հանձնառու ենք աջակցելու կողմերին՝ հասնելու ղարաբաղյան հակամարտության երկարատև ու խաղաղ կարգավորման, խրախուսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցումը՝ հանուն բարօրության և խաղաղ ապագայի»,- ասվում է Բայդենի ուղերձում:

ԱՄՆ նախագահը հայտնել է նաև, որ իր ադմինիստրացիան աջակցում է Կասպից ծովում էներգետիկ հնարավորությունների զարգացմանը և տնտեսության դիվերսիֆիկացիային ուղղված Ադրբեջանի ջանքերին: «ԱՄՆ-ն մտադիր է ուսումնասիրել տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները»,- նշվում է ուղերձում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *