ԱՐՑԱԽ

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի ողջ անձնակազմն իր զորակցությունն է հայտնում Արցախի Հանրապետությանը և Արցախի մեր հայրենակիցներին։

Ասոցիացիան մեկնարկում է աջակցության ծրագիր Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար հետևյալ ուղղություններով`

-Անվճար ուսուցում (նոր մասնագիտություն ձեռք բերելու ցանկություն ունեցող անձինք կմասնակցեն սկսնակների համար նախատեսված 4-ամսյա դասընթացին ԱՆՎՃԱՐ հիմունքներով` ինչպես տեղում, այնպես էլ հեռավար եղանակով),

-Պրակտիկա և աշխատանք (այն անձինք, ովքեր կունենան հաշվապահական կամ տնտեսագիտական կրթություն և համապատասխան աշխատանքային փորձ, կանցնեն կարճաժամկետ պրակտիկա` ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրությանը ծանոթանալու նպատակով, այնուհետև կանցնեն աշխատանքի ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում գործող Ասոցիացիայի գործընկեր գրասենյակներում)։

Սիրելի հայրենակիցներ, աջակցության ծրագրերում ներգրավվելու համար խնդրում ենք կապ հաստատել ստորև նշված կոնտակտներով.

(099) 52 24 90, (095) 52 24 90, (011) 60 22 22

students.armaa@gmail.com

Հասցե՝ ք. Երևան, Վաղարշ Վաղարշյան 12, ԱԿՑԵՌՆԻ շենք, 5-րդ հարկ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *