ԱՐՑԱԽ

Ադրբեջանի զինուժը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները. ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ է ուղարկվել․ ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագիր` ԼՂ հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին (2022 թվականի մարտի 26-ի դրությամբ).

«Մարտի 24-ից մարտի 25-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի և ստեղծել դիտակետ։ Բայրաքթար-ՏԲ 2 տիպի անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների(Պաշտպանության բանակին՝ Խմբ․) ստորաբաժանումներին Փառուխ բնակավայրի տարածքում։

Ներկայում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու եւ զորքերը իրենց նախնական դիրքերը վերադարձնելու համար։ Ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ է ուղարկվել»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *