ԱՐՑԱԽ

Ադրբեջանական կողմն այսօր հանձնել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին․ Ա․ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբոյւքի էջում գրել է։

Հարգելի ՛ հայրենակիցներ

Մարդասիրական հարցերի շուրջ համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ այսօր ադրբեջանական կողմը մեզ է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին: 

Վերջին պատերազմի զոհերի մարմինների ու հնարավոր ողջերի որոնման աշխատանքները շարունակվում են: Բացի դրանից, երկուստեք սկսել ենք ջանքեր գործադրել նաև 1990-ականների պատերազմի հայ և ադրբեջանցի զոհերի աճյունների որոնման ու միմյանց փոխանցելու ուղղությամբ:

Խոնարհումս նրանց հիշատակին. ցավակցում եմ բոլոր հարազատներին:

Дорогие соотечественники!

На основании договоренности, достигнутой в рамках сотрудничества по гуманитарным вопросам, и при посредничестве командования российского миротворческого контингента в Арцахе азербайджанская сторона сегодня передала нам тела 106 лиц, погибших в ходе 44-дневной войны.

Работы по поиску тел погибших во время последней войны и вероятно оставшихся в живых продолжаются. Кроме этого, обе стороны начали прилагать усилия также для поиска и обмена останков погибших с армянской и азербайджанской сторон в ходе войны 1990-х годов.

Преклоняюсь перед памятью всех погибших и соболезную их родным и близким.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *