Պոստֆակտում

Որ բան արած ըլնեմ՝ սենց մեծ-մեծ կխոսա՞մ. Մհեր Գևորգյան

Լոռու մարզի Գյուլագարակ խոշարացված համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանն ասում է, որ խոշորացումն ունի իր և՛ դրական, և՛ բացասական կողմերը, բացասականը հիմնականում մեծ գյուղերի համար է, իսկ փոքր համայնքների համար դրական է, օրինակ բերելով Պուշկինո գյուղը, որտեղ երբևիցե լուսավորություն չի եղել, բայց այսօր արդեն կա, եղել է ջրի խնդիր, բայց լուծվել է: Բյուջեն փոքր է, ընդամենը 205 միլիոն դրամ, որից 70 տոկոսը գնում է մանկապարտեզներին…

«Ես ճիշտ խոսացող տղա եմ, էդ հնգամյա ծրագրերը արտագրովի, մեկը մեկից արտագրվող բաներ են, դրանք իրականության հետ կապ չունեն, ես էսօր որոշում եմ, թե մյուս տարի ինչ պիտի անեմ, ես ո՞նց որոշեմ հինգ տարի հետոն, պայմաններն են ցույց տալիս, թե ես ինչ պիտի անեմ, ես գրածով չեմ շարժվում, ես ինչը աչքս տեսնում ա, ինչը ժողովուրդը պահանջում ա՝ դա եմ անում: Գեղացին որ սոված ա՝ նրան պիտի օգնես, որ շուտ վերանա: Եթե գյուղացին մի կով ունի, հող ունի, ինչո՞ւ պիտի սոված մնա, լոդրին պիտի քշել, թող գնա Ռուսասատանում բոմժություն անի, համայնքից մաքրել է պետք դրանց, թեև Գյուլագարակում այդպիսիք չկան», - անկեղծացավ Մհեր Գևորգյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ծրագիրն իրականացվել  է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստան կազմակերպության օժանդակությամբ: Հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և կարծիքները մասնակիցներինն են և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության տեսակետների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *