Պոստֆակտում

Կինոլոգիական շները 7-րդ զոհի հետքն են գտել (տեսանյութ)

«Մենք 15 քաղաքացու փլատակների տակից դուրս ենք բերել, որոնցից 6-ը մահացած վիճակում, 9-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով»։

Լրագրողների հետ ճեպազրույցում քիչ առաջ ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Վերջինս նշեց, որ այս պահին իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, կինոլոգիական շները որոշակի հետք են հայտնաբերել։

Լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ փլատակներում ողջ մնացած մարդիկ լինեն, Կոստանյանը դժվարացավ պատասխանել։

«ԱԻՆ ուժերը բավականացնում են հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների իրականացման համար»,-պնդեց Հայկ Կոստանյանը։

ԱԻՆ խոսնակը նշեց, որ երեկվա դրությամբ բոլոր կեղծ ահազանգերի հետքերով վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։ Մանրամասները՝ տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *