Լոռու մարզի Մեծավան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Արուսյակ Դումիկյանը պատմեց խոշորացումից հետո երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքների մասին. Միխայլովկա բնակավայրում լուծվել է լուսավորության խնդիրը, կառուցվել է ջրագիծ, ջրախմոց: Ձյունաշող բնակավայրում կատարվել է ճանապարհի բարեկարգում, լուծվել է լուսավորության խնդիրը, տեղադրվել է ջրախմոց: Պաղաղբյուր համայնքում ևս լուսավորության հարցը լուծված է, կառուցվել է նաև հովվի կացարան: Մեծավանում ևս լուսավորության խնդիր չկա, տեղադրվել է ջրախմոց, բարեկարգվել են մի շարք փողոցներ…
Փոխհամայնքապետն ասում, որ եթե խոշորացումը չլիներ, փոքր համայնքներում ոչ մի ծրագիր չէր իրականացվի, բայց ցավոք շատերը գնում են արտագնա աշխատանքի ու երբ գործները հաջող է լինում՝ ընտանիքներին ևս տանում են ու գյուղերը դատարկվում են:
Խոսելով նոր իշխանությունների հետ հարաբերությունների մասին, Դումիկյանն ասաց. «Ով էլ լինի իշխանություն, մեր ընտրողը մեր ժողովուրդն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ծրագիրն իրականացվել է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստան կազմակերպության օժանդակությամբ: Հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և կարծիքները մասնակիցներինն են և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության տեսակետների հետ:
0 Մեկնաբանություն