Քաղաքականություն

Շուռնուխում հողերը չեն սեփականաշնորհել, որովհետեւ իմացել են, որ տալու են․ Փաշինյանը՝ շուռնուխցիներին (տեսանյութ)

Շուռնուխցիների հետ  հանդիպմանը  վարչապետի ՔՊ թեկնածու Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ ինքը գյուղացիների կողքին է լինելու։

Գյուղացիներից մեկը հարց բարձրացրեց, թե մեր գյուղը հավանաբար միակն է, որի հողերը սեփականաշնորհված չեն։

«Ըհըըըն, եղբայր, եկանք հասանք․․․ բա խոսողներին ասեք, բա խի՞ չեք սեփականաշնորհել»,-ասաց Փաշինյանը։

Շուռնուխցիներից մեկը պատասխանեց, որ չեն արել, որ եթե պետք լինի մեկին 10 հեկտար հող տալ, տան ու իրենց հարցերը լուծեն։ Փաշինյանը հակադարձեց․ «Ոչ, ոչ, որովհետև իրանք ասել են, որ դա Ադրբեջանի տարածքն է, ասել են՝ էդ հողերը մի սեփականաշնորհեք, որ էդ հողերը հետ ենք տալու։ Բա ո՞նց եղավ սաղ Հայաստանում հողերը սեփականաշնորհեցին, Շուռնուխում՝ ոչ։ Հիմա սահմանը հստակ կգծենք, կսեփականաշնորհենք, որ դուք իմանաք՝ սա ձեր հողն ա»։

Գյուղացին էլ մեկնաբանեց, թե մինչ այժմ մտածում էր, որ հողերը չեն սեփականաշնորհում, որ ընտրությունների ժամանակ հարցը լուծեն ու տպավորություն ստեղծեն, թե իրենք գործ են անում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *