Քաղաքականություն

Մեր հույսն այն է, որ Հայաստանի անկլավները թողնվում են Ադրբեջանին, Ադրբեջանինը մնում է Հայաստանին (տեսանյութ)

Անհասկանալի են ընդդիմության պնդումները, որ եթե Ադրբեջանի հետ կնքվի խաղաղության պայմանագիր, ապա անկլավների հարց է առաջանալու։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ ընդդիմությունը շարունակական անհիմն հայտարարություններ է անում, որն ԱԽՔ-ի խոսքով՝ իրականության հետ մեծ աղերս չունի։

«Մինչև այս պահը անկլավների հարց չի բարձրացվել»,- ասաց Արմեն Գևորգյանը հիշեցնելով, որ և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի տարածքում անկլավ կա և նրանց տարածքները, գրեթե, հավասար են: Ըստ ԱԽՔ-ի՝ մեր հույսն այն է, որ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանի անկլավները, որոնք մեր տարածքում են, մնում են Հայաստանին։

Պատասխանելով հարցին՝ առաջիկայու՞մ կհանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, Արմեն Գրիգորյանն ասաց, որ ինքն ասել էր, որ հարցեր կան, որից հետո հնարավոր կլինի 2 երկրների հանդիպումը և նշեց, որ դեռ քննարկումները չեն ավարտվել, ինչպես նաև քննարկումները շարունակվում են սահմանների և անվտանգության հանձնաժողովի ստեղծման շուրջ քննարկումները։ Ըստ Արմեն Գրիգորյանի՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները Հայաստանը պատկերացնում է 5+6 առաջարկների շուրջ և Հաջիևի հետ հանդիպումից ՀՀ ԱԽՔ-ն ունի տպավորություն, որ ադրբեջանական կողմից այս հարցում կա ըմբռնում, ինչպես նաև միջազգային մյուս գործընկերների մոտ։

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում մենք պետք է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծում գտնենք։ Հիմնախնդրի լուծումը տեսնում ենք Լեռնային Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցների անվտանգության և իրավուքների ապահովումը և ըստ դրա էլ պետք է կարգավիճակը որոշվի»,- ասաց Արմեն Գրիգորյանը պատասխանելով հարցին՝ արդյո՞ք խաղաղության պայմանագիրը նշանակում է Արցախից ռուս խաղաղապահների դուրս բերում՝ նշելով, որ այս պահին չգիտեն ինչ անվտանգության երաշխիքներ են լինելուն ինստիտուցիոնալ առումով և եթե բանակցությունների արդյունքում տեսնենք , որ մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու է, մենք համաձայնություն կտանք դրան։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *