Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբն ամենայն հավանականությամբ կղեկավարի Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մեր նախընտրական շտաբը դեռ չի կազմավորվել, բայց այդ մասով դժվար թե նորություն ունենանք, որովհետև մեզ մոտ գործարկված համակարգ կա, որն էլ կգործարկվի։ Ենթադրում եմ, որ Դավիթ Խաժակյանը կղեկավարի մեր շտաբը», –ասաց նա:

Անդրադառնալով կուսակցության նախընտրկան ցուցակին` Մարուքյանը շեշտեց, որ հիմա ցուցակ գրելը առնվազն անլուրջ է, որովհետև դեռ վաղ է։

«Բավականին շատ թեկնածուների հետ հանդիպումներ ենք ունենում, բայց ցուցակ դեռ չունենք»,–ասաց նա:

Հիշեցնենք` մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

«Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *