Քաղաքականություն

Ի՞նչ են ցույց տալիս հարցման արդյունքները Հայաստանում

Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ)` Հարցումների հետազոտության կենտրոնի նոր համապետական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հասարակության գլխավոր մտահոգություններն են անվտանգությունն ու խաղաղությունը: «Որո՞նք են հիմնական խնդիրները, որ առկա են այսօր Հայաստանում» հարցին 35% կազմող պարզ մեծամասնությունը պատասխանել է «ազգային անվտանգությունը և սահմանային խնդիրները»:

«Աներկբա է, որ ՀՀ քաղաքացիների համար առաջնային խնդիրներն են ազգային անվտանգությունն ու խաղաղությունը», – ասել է ՄՀԻ Եվրոպայի և Եվրասիայի բաժնի տնօրեն Սթիվեն Նիքսը: 

Հարցվածների 47 տոկոսը կողմ է Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղության պայմանագրին։ Բացի այդ, հարցվածների մեծամասնությունը (55 տոկոս) գոհ է Հայաստանի կառավարության սոցիալական օգնության ծրագրերից՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին։

«Տվյալները հստակորեն ցույց են տալիս, որ հանրությունը դրական է վերաբերվում Փաշինյանի կառավարության ջանքերին՝ օգնելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականներին», – նշել է Նիքսը։

Հարցումը նաև բացահայտել է երիտասարդների շրջանում քաղաքական անտարբերության աճի նշաններ. 18-ից 35 տարեկանների 37 տոկոսը պատասխանել է, որ չի մասնակցի քվեարկությանը, եթե խորհրդարանական ընտրությունները կայանան հաջորդ կիրակի։

«Կառավարությունը պետք է լուրջ ջանքեր գործադրի երիտասարդներին քաղաքական և ընտրական գործընթացներում ներգրավելու համար», – ամփոփել է Սթիվեն Նիքսը։

Ամբողջական զեկույցը՝ այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *