Քաղաքականություն

«ՀայաՔվեն» գրասենյակ ունի նաև Ալավերդում

    «ՀայաՔվե» ընդդիմադիր քաղաքացիական նախաձեռնությունը կարճ ժամանակում վերածվեց ազգային քաղաքացիական միավորման, որն ընդլայնում է իր ներկայացվածությունը: Այսօր Ալավերդիում բացեց «ՀայաՔվեի»-ի տարածքային արդեն չորրորդ գրասենյակը:

    Այսօր «ՀայաՔվե»-ն զբաղված է քաղաքական նոր օրակարգի ձևավորմամբ՝ որպես արմատական այլընտրանք գործող վարչախմբի ուղեգծին։

    «ՀայաՔվեն» ձևավորվել է որպես անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին քաղաքացիական օրենսդրական նախաձեռնություն, որն առաջարկում էր քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելը։ Հիշեցնենք, որ խորհրդարանը մերժել էր «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը, որին միացել էր 58 հազար քաղաքացի: «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման ներկա գործունեությունը միտված է քաղաքական նոր ուժի ձեւավորմանը: Քաղաքական նոր ուժի ձեւավորումը նաև պահի հրամայական է:

    «ՀայաՔվե»-ի նպատակն է կանխել Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիան, հասնել Հայաստանում գործող ապազգային իշխանության հեռացմանը, արդյունավետ նոր ազգային իշխանության ձևավորմանը, և դրա միջոցով Հայաստանի անվտանգ ու կայուն զարգացմանը, ինչպես նաև Արցախի վերահայացմանը, ասում են միավորման անդամները:

    «ՀայաՔվե»-ն որպես քաղաքացիական միավորում այսօր իրականացնում է նաեւ տարբեր այլ նախագծեր:

    Ալավերդցիներից շատերը «ՀայաՔվե»-ին ծանոթ են ոչ միայն ստորագրահավաքից, այլեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումից: Շատերն էլ «Հայաքվե»-ին միացել են մայր օրենքի փոփոխության պայքարի ժամանակ: Ամեն դեպքում, ազգային քաղաքացիական նախաձեռնությունն, արդեն տարածքային կառույցի միոջոցով, ավելի մոտ է ալավերդցիներին:

    Գրասենյակի բացմանը ներկա ակտիվ ու մտահոգ ալավերդցիները քննարկումներ ունեցան միավորման անդամների հետ, ոչ միայն երկրի անվտանգային, պաշտպանական, արտաքին և ներքին քաղաքականության, տնտեսության շուրջ, այլեւ զուտ տեղական խնդիրներ բարձրացրին, ծավալվեց հետաքրքիր ու բովանդակալից քննարկում:

Մանրամասները՝ տեսանյութում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *