Քաղաքականություն

Ազգային ժողովը գումարել է վարչապետի ընտրության հարցով 2-րդ նիստը

ՀՀ Աժ այսօր իրավունքի ուժով գումարել է վարչապետի ընտրության հարցով 2-րդ նիստը: Հիշեցնենք՝ հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների անցկացման համար ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից: Սահմանադրության պահանջով արտահերթ ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է Աժ արձակումը, որը տեղի կունենա, երբ վարչապետի հրաժարականից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրվում։ Մայիսի 3-ին խորհրդարանը վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» խմբակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին  չընտրեց վարչապետ։ Փաշինյանը վարչապետի միակ թեկնածուն էր։ Խորհրդարանական 2 ընդդիմադիր խմբակցություններից  վստահեցրել էին՝ իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրելու։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *