Քաղաքականություն

Անահիտ Ավանեսյանը կնշանակվի ՀՀ առողջապահության նախարար

ՀՀ նախագահի աշխատակազմն ստացել է Անահիտ Ավանեսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը՝ 1lurer.am-ին տեղեկացրել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: Հիշեցնենք՝ Անահիտ Ավանեսյանը 2018 թ. մայիսից զբաղեցնում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի, իսկ 2020 թ. մայիսի 11-ից՝ առաջին տեղակալի պաշտոնը:  Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ նախագահն ստացել է Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը: Նախագահը, սակայն, դեռևս չի ստորագրել կադրային փոփոխությունների վերաբերյալ հրամանագրերը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *