Քաղաքականություն

Ադրբեջանին կոչ ենք անում ազատ արձակել գերիներին՝ առանց որևէ նախապայմանի. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր ռազմագերիներին՝ առանց նախապայմանների:  Այս մասին նա ասել է Մոսկվայում Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Մենք այս ազդակը՝ փոխանակում բոլորին բոլորի հետ, ուղարկում ենք մեր ադրբեջանցի գործընկերներին, մենք կոչ ենք անում նրանց ազատել բոլորին առանց որևէ պայմանի», — ասել է  դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը:

Ըստ նախարարի, ադրբեջանական կողմի նման գործողությունը «կդառնա վստահության այն խորհրդանշական միջոցը, որի պակասը կա»: «Եվ, իհարկե, սա կլիներ հումանիտար կարևոր քայլ», — հավելել է նա: «Հետևաբար, մենք կշարունակենք խոսել այս դիրքերից, բայց, իհարկե, վերջնական որոշումը դեռ մեզանից կախված չէ»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *