Մունետիկ

Վանաձորցին ներխուժել է ավագանու նիստ՝մեղադրելով Մամիկոն Ասլանյանին անգործության մեջ(տեսանյութ)

Այսօր միջադեպ է արձանագրվել ավագանու նիստին: Տարեց մի կին ներխուժել է ավագանու նիստ և մեղադրել համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին՝ անգործության մեջ: Բնակչին խոստացել են հարցը կարգավորել և ճանապարհել: Երեկոյան «Լոռի» հեռուստաընկերություն է դիմել Վանաձորի Բանյո փողոցի 10/2 բնակարանի բնակիչ Ինգա Մարտիրոսյանը, ով ինչպես պարզ դարձավ առավոտյան նիստի ներխուժած կնոջ աղջիկն է: Նա նույնպես մեղադրում է համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին՝ անգործության մեջ: Արդեն 2 տարի է, իրենց վերևի հարևանը, ով բնակչի պնդմամբ Ասլանյանի մտերիմն է՝ Հովհաննես Հակոբյան/ Նարիմանի Հովո/ ոչ մի միջոց չի ձեռնարկում իր բնակարանը վերանորոգելու ուղղությամբ, ինչի արդյունքում 1-ին հարկում գտնվող Մարտրիոսյանների բնակարանը անձրևային եղանակներին ողողովում է ջրով: «Քիմիագործ» համատիրության անդամ են, վճարում են, բայց համատիրության ղեկավարի խոսքով, իրենք բավարար միջոցներ չունեն խնդիրը լուծելու համար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *