Մունետիկ

Վանաձորցի ծնողների շրջանում դիմակների պարտադիր լինելու հանգամանքը դժգոհություն է առաջացրել (տեսանյութ)

Համաճարակային իրավիճակից ելնելով առաջին դասարանցիների ուսումնական առաջին օրը մեկնարկեց սեպտեմբերի 14-ին, տարրական, միջին և ավագ օղակների համար՝  սեպտեմբերի 15-ից: Դպրոց մուտք գործելու համար բժշկական դիմակը դեռ երաշխիք չէ. դասասենյակ մտնելու համար պարտադիր  ջերմաչափում են անցնելու: Վանաձորցի ծնողների շրջանում դիմակների պարտադիր լինելու հանգամանքը   դժգոհություն է առաջացրել: Նկարած կադրերը թույլ են տալիս ենթադրելու, որ ԿԳՄՍ մշակած հակամաճարակային կանխարգելիչ միջոցառումների մասին ուղեցույցը մնացել է թղթին գրված:
Անահիտ Ղազարոսյանը հոգեբանի մոտեցմամբ է նայում խնդրին՝ հիմքում ունենալով 6 տարեկան երեխաներին բնորոշ առանձնահատկություններն ու անհատական խառնվածքը: Անհասականալի է համարում երեխաների՝ գրատախտակի մոտ գնալու արգելքը, ուղեցույցը վերանայելու խնդիր է տեսնում, մյուս կողմից ծնողներին  հորդորում է  նախապատրաստել երեխաներին դիմակ կրելուն:
Լոռիում առաջին զանգի ղողանջները դպրոց են կանչել  3055 աշակերտի, 62 –ով ավել՝ քան նախորդ տարում, սակայն մարզի գյուղական համայնքների ոչ բոլոր դպրոցներն են  պատրաստ կարանտինին: 

Համեմատաբար բարվոք վիճակում են մարզի կենտրոնական դպրոցները: Օրինակ  Վանաձորի թիվ 4 դպրոցի դասասենյակներում սոցիալական հեռավորությունը պահպանված էր, ինչը չէր ասվի ուսումնական առաջին օրվա մադին՝ դպրոցի բակում:  Սա այն դպրոցն էր, որտեղ սովորելու ցանկություն էին հայտնել հարակից բակերի տասնյակ երեխաները, ովքեր դուրս էին մնացել էլեկտրոնային հայտագրումից: Խնդիրը լուծվել է, վստահեցնում են  տնօրինությունից և փոխանցում, որ լիցենզիոն սահմանային թվաքանակից ելնելով, այս տարի ընդունել են 10-ով պակաս՝ 115 աշակերտների: Չեն թաքցնում՝ դժվար է լինելու անսովոր պայմաններում աշակերտներին կրթելը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *