Առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, որ վանաձորցի հրշեջփրկարարի վիրահատությունը հաջող է անցել։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ հրշեջ փրկարարներից մեկը մահացել էր, մյուսն ստացել ծանր այրվածքներ:
Այժմ նա գտնվում է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ստանում է անհրաժեշտ հետվիրահատական բուժումը։ Տուժածի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
0 Մեկնաբանություն