Մունետիկ

Վանաձորցի գեղանկարիչների կտավներում մտորումներ են երկրի մասին (տեսանյութ)

Գեղանկարիչ Մաքսիմ Գիքինյանը հաճախ է մտորում երկրի ներքաղաքական վիճակի շուրջ, մտորումները սեփական դիմանկարի միջոցով թղթին հանձնելու բազմաթիվ փորձերից «Բազմաշավիղ»-֊ին ցուցադրության է հանել վերջնական տարբերակը: Ասում է սեփական դիմանկարն ստացել է դժվարությամբ, ի ցույց է դրել մտորումները, որոնց մասին այսօր լռում կամ դժվարանում է արտահայտվել։ Գեղանկարչուհի Հասմիկ Մարգարյանն էլ «Բազմաշավիղ»- ֊ին է ներկայացել 3 գեղանկարներով: Յուղաներկ կտավներում նկարչուհու հոգեվիճակներն են։ Գեղանկարչությամբ զբաղվել է անսպասելի, 35 տարեկանում, վերջին 5 տարիներին ամբողջովին նվիրվել է նկարչությանը։ Մայիսի 27-ին Վանաձորի Կ. Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում ամենամյա «Բազմաշավիղ» ցուցահանդեսը հերթական անգամ իր շուրջն էր համախմբել վանաձորցի արվեստասեր հանրությանը։ Մասնակցությամբ ավագ, միջին և կրտսեր սերնդի շուրջ 56 ստեղծագործողների և 1 քանդակագործի «Նվիրում» խորագրի ներքո սերունդների խաչմերուկում ցուցադրվել էր Լոռու արվեստագետների 130 բազմաժանր գործեր։ Գեղանկարներին զուգահեռ ներկայացված էին նաև վանաձորցի տաղանդավոր քանդակագործ Գեղամ Բեգջանյանի ինքնատիպ քանդակները։ Ցուցահանդեսը բաց կլինի շուրջ 1 ամիս։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *