Մունետիկ

Վանաձորում անցկացվել է Ռոբերտ Էմմիյանի ամենամյա հեռացատկի միջազգային գավաթի առաջնությունը

Սեպտեմբերի 4-ին Վանաձորի Աթլետիկայի մարզադպրոցում անցկացվել է Ռոբերտ Էմմիյանի  ամենամյա հեռացատկի միջազգային գավաթի առաջնությունը՝ մասնակցությամբ Ֆրանսիայի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Հունաստանի, Խորվաթիայի և Հայաստանի ընդհանուր թվով 9 հեռացատկորդների: Առաջնությունն անկացվեց բարձր մակարդակով, այդ գործում ողջ ջանքերն էիմ ներդրել Վանաձորի Աթլետիկայի մարզադպրոցի տնօրեն Սուրեն Վեքիլյանը և մարզիչ Ակսել Հակոբյանը։ Ներկա էին պաշտոնատար այրեր, մարզաշխարհի պատվավոր հյուրեր: Համառ և անզիջում պայքարում 7 մ 67 սմ արդյունքով առաջնության առաջատար դարձավ Ֆրանսիան ներկայացնող Ժյուլ Պոմերին, 7մ 43 սմ արդյունքով էլ 2 րդ հորիզանականում հայտնվեց ուկրաինացի Անտոն Կոպիրկոն: Լավագույն եռյակը համալրեց մեր հայրենակից Գոռ Բեգլարյանը՝ 7 մ 34 սմ արդյունքով, մարզիչ՝ Արտյոմ Պողոսյան: Առաջնության հաղթողները պարգևատրվեցին դրամական պարգևով, գավաթով, մեդալներով: Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, հայազգի հայտնի հեռացատկորդ, օլիմպիական խաղերի մասնակից, արմատներով գյումրեցի Ռոբերտ  Էմմիյանի անվան հեռացատկի այս առաջնությունը Հայաստանում անցկացվում է 4-րդ անգամ: Էմմիյանի ռեկորդը 8մ 86 սմ է, որը մինչ օրս արդեն շուրջ 34 տարի չի գերազանցվել: Նա այդ ցատկը կատարել է Ծաղկաձորում՝ 1987 թ-ին։ Կազմակերպիչներն ու մարզաշխարհի լավագույնները նկատում են, որ չնայած Հայաստանը Եվրոպայի միակ երկիրն է, որ չունի ռետինապատ վազքուղիներով մարզադաշտ, բարվոք պայմաններ, սպորտոլորտի լավագույնները զորակոչվում են ծառայության, ինչը մեծ հարված է մարզիկների ապագային և հեռացատկ մարզաձևի զարգացմանը, այդուամենայնիվ, հայազգի մարզիչների և մարզիկների անկոտրում կամքի արդյունքում այսօր էլ Հայաստանի օրհներգը լսելի դարձրեց:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *