Մունետիկ

Վանաձորի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել

Մարտի 12-ին, ժամը 00։59-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:17-ին, մարվել՝ 01:48-ին: Հյուրասենյակը և ներսում գտնվող գույքը այրվել են, իսկ խոհանոցը՝ ջերմահարվել։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *