Մունետիկ

Վանաձորի կամերային նվագախմբի համերգը Կոմպոզիտորների Միությունում

Սեպտեմբերի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնի աշնանային շրջանի առաջին համերգը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող փառատոնը մեկնարկել էր դեռևս մայիսին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ և Վանաձորի պետական կամերային նվագախմբերի մասնակցությամբ՝ երկու համերգով:

Հոկտեմբերի 4-ին Հայաստանի կոմպոզիտորների տանը կայացավ հոբելյանական փառատոնի՝ թվով 5-րդ համերգը, որի շրջանակներում հնչեցին Ղազարոս Սարյանի, Հայկուհի Հակոբյանի, Գայանե Կեսոյանի և Մարտին ՈՒլիխանյանի ստեղծագործությունները՝ Վանաձորի պետական կամերային նվագախմբի կատարմամբ՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ:

Մենակատարներ՝ Հայկուհի Հակոբյան, Լիանա Ուլիխանյան:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *