Ապրիլի 9-11-ը Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցում 5-րդ անգամ անցկացվել է Վանաձորի բռնցքամարտի բաց առաջնություն՝ նվիրված արցախյան պատերազմներում զոհված ազատամարտիկների հիշատակին: Վանաձորի տարբեր մարզադպրոցներից, նաև Արցախից 2007- 2010 թթ-ի ծնված 138 պատանի բռնցքամարտիկներ՝ 17 և 13 քաշային կարգերում պայքարել են լավագույն եռյակը համալրելու, հաղթական գավաթին արժանանալու համար: Մրցաշարի գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը: Առաջնությունն անցել է 3 փուլով՝ նախնական, կիսաեզրափակիչ և եզրափակիչ: 1 տասնյակից ավելի հաղթողներ պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով, գավաթներով: «Հատուկ գնդի» և ԵԿՄ կողմից պատվոգրերով պարգևատրվեցին նաև 44-օրյա պատերազմում զոհված մարզադպրոցի բռնցքամարտիկների ծնողները: Առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու գործում ջանք չէր խնայել Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցի ողջ կազմը: Մրցումներին աջակցել է Վանաձորի համայնքապետարանն ու Լոռու մարզպետարանը:
Վանաձորի բռնցքամարտի բաց առաջնություն՝ ի հիշատակ արցախյան պատերազմներում զոհված ազատամարտիկների (տեսանյութ)

0 Մեկնաբանություն