Մունետիկ

Վանաձորի ավագանու անդամ Անահիտ Կարապետյանը չի մասնակցել Ս. Խալաթյանին «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու քվեարկությանը

Սեպտեմբերի 17-ին կայացավ Վանաձորի ավագանու հերթական նիստը՝ մասնակցությամբ ավագանու 33 անդամներից 26-ի: Օրակարգային 25 հարցերից առաջին 7-ը ավագանու՝ 2019թ-ի դեկտեմբերի 23-ի թիվ 167-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին էին: Բուռն քննարկումների և հարցուպատասխանի արդյունքում՝ դրանքի վերջո հաստատվեցին: Հաստատվեց նաև 8-րդ հարցը, որով զոհված զինծառայող Աշոտ Միքայելյանի ընտանիքին կհատկացվի  դրամ օգնություն՝ 500,000 դրամի չափով: Ավագանին դեմ քվեարկեց «Հայաստան» մարզական միության ՎՄ-ին համայնքի տարածքում սեփականության իրավունքով պատկանող Զորավար Անդրանիկի 8 հասցեում գտնվող շինության նկատմամբ  1–ին կիսամյակի 700.000 դրամից ավելի գույքահարկի գծով արտոնություն տալուն: Օրակարգային 12-րդ հարցով դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան Սամվել Խալաթյանին շնորհվեց Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչում: Ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը դեմ քվեարկեց որոշմանը, հիմքում ունենալով համացանցում Սամվել Խալաթյանի՝ քաղաքական հայացքների դրսևորումները, երբ նա քաղաքականից անցնում է նաև անձնավորմանը: Թիմակից ընկերոջը շարունակեց Հայկազ Սիմիկյանը, ով նույնպես դեմ քվեարկեց որոշմանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Անահիտ Կարապետյանը չմասնակցեց քվեարկությանը, մինչ այդ էլ պարզաբանեց դիրքորոշումը:

Մանրամասն՝ տեսանյութում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *