Մունետիկ

Թեժ քննարկում համայնքային հողամասերի աճուրդների շուրջ՝ Վանաձորի ավագանու նիստին

Վանաձորի ավագանու հերթական նիստն է՝ մասնակցությամբ ավագանու 27 անդամների։ Ներկա էր նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Օրակարգային առաջին հարցով հաստատվեց Վանաձորի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան և հաշվետու տարում 2018-2021թթ․ զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ 2018 թվականի հաշվետվությունների նախագիծը: Բյուջեի կատարողականը կազմել է 99.7 տոկոս, համայնքը 2019 թ է մտել առանց ֆինանսական պատավորությունների՝ աշխատավարձերի և այլ կազմակերպությունների հետ ունեցած պարտքերի և պարտավորությունների գծով, տեղեկացրեց նիստը վարող Մամիկոն Ասլանյանը, չշրջանցելով աշխատանքների կազմակերպման ընթացքում առաջացած խոչընդոտները, որ 2017թ-ից ի վեր կապված են գնումների գործընթացի հետ։ Ավագանու նիստը շարունակեց ԼՀԿ խմբակցության անդամ Հայկազ Սիմիկյանը, խոսելով ավագանու նիստերից դուրս համայնքի ղեկավարի և ավագանիների խաթարված համագործակցությունից; Համայնքի և ավագանու անդամների խաթարված համագործակցության մասով Հայկազ Սիմիկյանի դիտարկումը Մամիկոն Ասլանյանը որակեց որպես պոպուլիզմ՝ նշելով, որ չնայած բազմաթիվ հորդորներին Հայկազ Սիմիկյանը հազվադեպ է մասնակցում համայնքային զարգացմանն ուղղված ծրագրերին: Բուռն քննարկում ծավալվեց օրակարգային թիվ 17 հարցի շուրջ: ԼՀԿ ավագանու անդամների անհամաձայնության առիթը Վանաձորի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գներին համաձայնություն տալու մասին նախագծում նախ 2 մասով փոփոխություններ կատարել, նոր միայն քննարկման դնելու շուրջ էր։ Երկար քննարկումից հետո, հարցը բավարարվեց: Ավագանին հաջորդ նիստը կգումարի ապրիլի 26-ին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *