Սիրո խոստովանություն՝ ՀՈՒԱ հարցերով Լոռու մարզային հանձնաժողովի տարեվերջյան նիստին:
Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու սրահում ոչ թե հարսանեկան արարողություն է, այլ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով Լոռու մարզային հանձնաժողովի տարեվերջյան նիստը, որը հիշարժան դարձավ ֆոտոլուսանկարիչ Հրայր Ղուլինյանի սիրո խոստովանությամբ` ուղղված սիրելիին՝ Լուսինե Հովհաննիսյանին: Լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսով Հրայր Ղուլինյանը, ով նաև հաշմանդամություն ունի, սկիզբ դրեց նոր կյանքի: Ցուցահանդեսում տեղ էին գտել մեկ տասնյակից ավելի ֆոտոլուսանկարներ:
0 Մեկնաբանություն