Մունետիկ

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին

Օգոստոսի 1-ին «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղի  աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով:

Ներկաները նորանշանակ տնօրենւն մաղթել են արդյունավետ աշխատանք բարդ ու պատասխանատու ոլորտում։ Տիգրան Հովեփյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և խոստացել անել առավելագույնն ընկերության արդյունավետ կառավարման համար:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀԷՑ-ի հետագա գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *