Մունետիկ

Ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն Զորիկ Պողոսյանը սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ

2021թ ի օգոստոսի 8-ին Չարենցավան քաղաքի կենտրոնական հրապարակում կայացել է մարզամշակույթային մեծ միջոցառում' նվիրված Արցախյան 44֊օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին: Այդ օրը ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, Դյուցազնագրքի կրկնակի ռեկորդակիր համաշխարհային ռեկորդակիր, ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակից Զորիկ Պողոսյանը սահմանել է համաշխարհային եռակի ռեկորդ. 200 կգ՝ ուսերի վրա նստած դիրքով պահելով 7 վայրկյան, որից հետո բարձրացել, և 10֊ը անգամ նորից կքանստել  ու բարձրացել։ Նա իր նոր ռեկորդը նվիրել է Արցախյան 44֊օրյա պատերազմի անմահացած հերոսների վառ հիշատակին։ Շնորհավորում ենք մեր անվանի մարզիկին, ցանկանում նորանոր նվաճումներ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *