Մունետիկ

Ո՞վ պետք է օրենքի առաջ կանգնեցնի ՛՛ՍԵՖ՛՛ վարկայինին՝ չեղած ոսկու դիմաց տոկոսներ գանձելու համար:

Ո՞վ պետք է օրենքի առաջ կանգնեցնի ՛՛ՍԵՖ՛՛ վարկայինին՝ չեղած ոսկու դիմաց տոկոսներ գանձելու համար:

՛՛ՍԵՖ՛՛ ինթերնեյշնլ կազմակերպությունն անորոշության մեջ է գցել 2018-ի հունվարի 1-ին կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից 20 կգ ոսկյա զարդերի գողության աղմկահարույց դեպքից տուժած քաղաքացիներին: Կազմակերպությունը հաճախորդների հետ քննարկում է գրավադրված ու գողացված ոսկու փոխհատուցման տարբերակները,-այս մասին ՛՛Լոռի՛՛ հեռուստաընկերությանը հայտնեց տուժած քաղաքացիներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ: Կազմակերպությունը քաղաքացուն առաջարկել էր ոսկու՝ իր կողմից գնահատված չափով գումարային փոխհատուցում` 310. 000 դրամ, առաջարկված տարբերակը քաղաքացին մերժել է: Նրա խոսքով գրավադրված ոսկու ինքնարժեքը շուկայականից բավական ցածր է գնահատվել:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *