Մունետիկ

Նոր ռեկորդ Զորիկ Պողոսյանից՝ ի հիշատակ վաղամեռիկ հրշեջ-փրկարար Սամվել Դեվելյանի (տեսանյութ)

Զորիկ Պողոսյանը սահմանել է Դյուցազնագրքի ռեկորդ և նվիրել հրշեջ-փրկարար Ս. Դեվելյանի հիշատակին: Ծանրամարտիկ, ուժային եռամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ԱԻՆ աշխատակից Զորիկ Պողոսյանը հունիսի 16-ին «Ալեքս» մարզակումբում սահմանել է առաջին ռեկորդը, որը կգրանցվի հայկական Դյուցազնագրքում: Ռեկորդը` կքանիստ դիրքում ծանրաձողն ուսերին 200 կգ պահելու վարժությունը, Զորիկը կատարել է նախատեսված 15 վայրկյանից էլ շատ`40 վայրկյանում: Մարզիչը՝ հայրն է՝ Կարեն Պողոսյանը: Ռեկորդն ամբողջությամբ տեսագրվել է և արձանագրվել դյուցազնագրքի ռեկորդի սահմանման աշխատանքները համակարգող հանձնաժողովի կողմից: Չեմպիոնը շնորհակալություն է հայտնում Դյուցազնագրքի ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանին, Փաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանին, ում առաջարկով էլ 89 կգ քաշային կարգում հանդես եկող Զորիկը սահմանել է իր ռեկորդը, որի վրա աշխատել էր 3 ամիս: Առաջիկայում նախատեսվում է նույն ռեկորդը սահմանել Գինեսսի գրքի համար: Ռեկորդը նվիրվում է Գուգարքի ՀՓՋ հրշեջ-փրկարար Սամվել Դեվելյանի հիշատակին նաև «Կամուրջ 88» նախագծին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *