Մունետիկ

Ներկան իշխանություն չէ, ներկան դավադիր այլ ուժերի կողմից կառավարվող խունտա է. Կարին Տոնոյան (տեսանյութ)

5165 շարժումը «Հանուն հայի և Հայաստանի» կարգախոսով քարոզարշավին 2-րդ օրվա մեկնարկը տվեց Վանաձորից: Քաղաքական այն ուժն են, որ սահմանները տեխնիկապես վերազինելու մասին գործով են խոսում՝ նախընտրական ֆինանսների մի մասն ուղղելով Գորիսի և Վարդենիսի սահմանների տեխնիկական վերազինմանը:

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին գերակշիռ ձայներն ակնկալում են ստանալ ոչ ներկաներին, ոչ նախկիններին համակրող հասարակությունից, որոնց քանակն, ըստ շարժման անդամների, հատում է ընտրողների 40 %-ը: Կլինի ընտրություն, թե ոչ, 5165 շարժման ղեկավար Կարին Տոնոյանը համոզված է՝ ընտրություններ անցկացնելը թելադրված օրակարգ է և էական ոչինչ չի փոխելու՝ խոսքն ուղղելով ընտրություններին չմասնակցելու ճանապարհով իշխանափոխության ձգտող քաղաքական որոշ ուժերի: Համագործակցություն են ունեցել տարբեր քաղաքական ուժերի հետ, բայց ընդհանուր հայտարարի չեն եկել: Բացառում են նախկինների կամ ներկաների հետ բանակցությունների գնալը: Եթե, այնուամենայնիվ, ընտրությունների ելքի համար վճռորոշ լինի իրենց քվեն, կներկայանան ազգային համագործակցության կառավարություն պահանջով: Առանց Հայոց Բանակը հզորացնելու՝ վաղ են համարում խոսել դաշնակից պետություն ընտրելուց, իսկ երկրի անվտանգության և հզորացմանը կգնան նախընտրական ռազմավարական ծրագրային բարեփոխումներով: Կարին Տոնոյանն անդրադարձավ նաև գերիների վերադարձման գործում պետության անգործությանը, դավաճաններին բացահայտելու՝ իշխանության հայտարարությանը, երկիրը հանքարդյունաբերությամբ հզորացնելուն և ոչ միայն: 51 65 շարժման անդամները քարոզարշավային 3-րդ օրը կլինեն Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *