Մունետիկ

Մոսկվայի հայկական եկեղեցին վերակառուցվել է Ազգային բարերար Սամվել Կարապետյանի միջոցներով

Մոսկվայի հայկական եկեղեցին է։ Հենց քաղաքի սրտում․
Այն Հայաստանից դուրս գտնվող հայկական ամենամեծ եկեղեցական համալիրն է, որի oծման և բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2013 թվականին։ Այսօր համալիրն իր գործունեությամբ միավորում է ռուսաստանի հազարավոր հայերի, պահպանելով ազգային ինքնությունը և դառնալով հայկական համայնքի հոգևոր և մշակութային հենասյունը։
Հոգևոր այս կենտրոնի կառուցման գործում իր մեծ ներդրումն ու աջակցությունն ունի
Ազգային բարերար Սամվել Կարապետյանը՝ նվիրաբերելով 14 մլն դոլար։
 
Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի եկեղեցական
Համալիրը զբաղեցնում է 1,32 հա տարածք: Ընդգրկում է Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարը, Ս. Խաչ եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական և հյուրանոցային մասնաշենքերը, ունի սեղանատուն, հանդիսությունների սրահներ, թանգարան և օժանդակ այլ կառույցներ:
Եկեղեցական համալիրը կառուցված է բաց ծիրանագույն, իսկ Մայր Տաճարը` Հայոց պատմական մայրաքաղաք Անիին հարակից քարհանքերից բերված վարդագույն տուֆով:
Եկեղեցուն կից գործում է Ներսես Շնորհալու անվան վաժարանն ու հայորդաց տունը, որը ևս կառուցվել է բարերարի նվիրաբերած միջոցներով։ Այնտեղ ավելի քան երկու տասնամյակ ազգային բարերարի մեկենասությամբ հայկական կրթություն են ստանում հազարավոր հայորդիեր։
Կարապետան ընտանիքի կողմից տարիներ շարունակ Հայ առաքելական եկեղեցուն են նվիրաբերվել նաև գրքերի թանկարժեք հավաքածուներ ու սրբապատկերներ, պատմամշակութային և քրիստոնեության առնչվող բացառիկ նմուշներ։
Դրանցից են՝ Սամվել և Էթերի Կարապետյան ամուսինների Եկեղեցուն նվիրած եբրայերեն Տասնաբանյա պատվիրանների փայտյա տապանակը, ինչպես նաև 1881 թվականի հոկտեմբերի 10-ին Մոսկվայում տպագրված ռուսական թերթերից մեկի առաջին էջը, որտեղ պատկերված է Արարատյան դաշտավայրը հետևյալ գրությամբ՝ Արարատ լեռը Հայաստանում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *