Մունետիկ

Մարզի ղեկավարն ընդունել է համացանցում հայտնի դարձած լոռեցի պատանի փրկարարներին

Վանաձորի թիվ 1 դպրոցից  Էդմոն Քոչարյանը Լոռու մարզպետարանում վերհիշում էր մարտի 3-ի խոշոր ավտովթարը, թե ինչպես են դասընկերոջ` Էդիկ Ղարաքեշիշյանի և թիվ 6 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մարկոսյանի հետ փորձել ուղղել Տանձուտ գետում վթարված մեքենան,  կանխել հրդեհի վտանգը եւ տուժողներին ցույց տվել առաջին օգնություն՝ մինչ փրկարարների ժամանելը: Լոռու մարզպետը հանդիպել է պատանի փրկարարների հետ:

Վերջին շրջանում համացանցի ամենաքննարկված և հանրության գովասանքին արժանացած խիզախ տղաները ներկայացրին դեպքի մանրամասները, արժանացան մարզպետի   շնորհակալագրին ու պարգևին,  խոստացան լավ սովորել ու մշտապես զբաղվել ինքնակրթությամբ: Հանդիպման ավարտին, ի նշան խորհրդանշական օրվա, նաև  լուսանկարվեցին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *