Մունետիկ

Մարգահովիտում բացված ներառական խաղահրապարակը կնպաստի միջհամայնքային կապերի ամրապնդմանը

Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի միջնակարգ դպրոցի բակում կառուցվել է մարզահրապարակ և  խաղահրապարակ՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության 19,411 ԱՄՆ դոլար ֆինանսական աջակցությամբ ՝ Մարդկային Անվտանգության “Grassroots” դրամաշնորհային ծրագրի (GGP) շրջանակներում՝ «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի կողմից:

   Արարողությունը ներկա են եղել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, 3-րդ քարտուղար Կոհնո Տաիկին և  “Grassroots” ծրագրի համակարգող Մկրտիչ Դալլաքյանը։

«Մարզահրապարակի և  խաղահրապարակի կառուցում Մարգահովիտ համայնքում» ծրագրի շրջանակներում, որ մեկնարկել է 2021  թվականի մարտին, Մարգահովտի դպրոցի 2 մասնաշենքերի բակերը կահավորվել են խաղասարքերով և մարզասարքերով՝ ստեղծելով ավելի լավ կրթական միջավայր ու խրախուսելով համայնքում առողջ ապրելակերպը։

Ինչպես նկատում է «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ ղեկավար Էմիլիա Մարտիրոսյանը խաղահրապարակը ներառական է, ինչը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող և  չունեցող երեխաներին հավասարապես ներգրավվել մանկական խաղերում՝ նպաստելով ավելի ներառական միջավայրի ձևավորմանը:

Ծրագրի հիմնական շահառուները Մարգահովտի միջնակարգի աշակերտներն են ու համայնքի 3000-ից ավելի բնակիչները։ 

Խաղահրապարակն ու մարզահրապարակը կծառայեն նաև հարակից համայնքների, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններով բնակեցված, ռուսալեզու Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերի բնակիչներին: Նպատակն է ակտիվացնել միջհամայնքային կապերն ու շփումները։

Image alt
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման և Մարգահովտի Երիտասարդական կենտրոն ՀԿ ղեկավար Էմիլիա Մարտիրոսյանը

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *