Մունետիկ

«Լուսավոր Հայաստան»-ը հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ

ՀՀ ԱԺ «ԼուսավորՀայաստան» խմբակցությունը հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական
վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելին (ԵԺԿ, Սլովենիա) և Յուլիա Լյովոչկինային (Սոցիալիստների խումբ, Ուկրաինա): 

Խմբակցությւան ղեկավար Էդմոն Մարուքյանը համազեկուցողներին ներկայացրել է Լուսավոր Հայաստանի օրակարգը, առաջնահերթությունները՝ մասնավորապես սուպերվարչապատեկան համակարգից խորհրդարանական համակարգին անցում կատարելու հարցում դիրքորոշումները և առաջարկները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սահմանադրական փոփոխություններին, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին և
մարդու իրավունքների ոլորտում օրենսդրությանը վերաբերող մի շարք հարցեր:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *