Մունետիկ

Լոռու մարզի 19 համայնքից՝ 39 ծրագրային հայտ՝ սուբվենցիոն ֆինանսավորման համար

Լոռու մարզպետարանի պատասխանատուների և համայնքների ղեկավարների մասնակցությամբ մարզպետ Անդրեյ Ղուկասյան անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն: Օրակարգային առաջին հարցը մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի կազմակերպչական աշխատանքների մասին էր: Մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից վստահեցնում են՝ տեխնիկայի խնդիր չունենք: Համայնքների կողմից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի համար մարզի 19-ը համայնքից ստացվել է 39 ծրագրային հայտ: Ծրագրերի ընդհանուր արժեքը 2 մլրդ 700 մլն դրամ է, համայնքների ներդրումը՝ 1 մլրդ 145 մլն դրամ: Մարզում հարուցվել է 39 վարչական վարույթ ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում տեղակայված գազալցակայաններում առկա զուգարանների սանիտարական նորմերի համապատասխանության մասով, միայն 4 տնտեսվարողի մոտ չի հայտնաբերվել խախտում, ևս մեկ տնտեսվարող շուտով կավարտի վերջնական կարգավորումները, մնացածների նկատմամբ տուգանք կկիրառվի: 2018թ. սեփական եկամուտների մասով կատարողականն էլ կազմել է 97,6 տոկոս, 23,5 տոկոսով ավելի, քան 2017թ-ը: Քննարկվեցին այլ հարցեր ևս:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *