Մունետիկ

Լոռիում վարորդն ընկել է ինքնաբերաբար ընթացող իր մեքենայի տակ և մահացել

Մայիսի 16-ին, ժամը 13.40-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի տներից մեկի մոտ քաղաքացուն վրաերթի են ենթարկել և հեռացել: Հայտնում է ոստիկանությունը։

Պարզվել է, որ ժամը 13.00-ի սահմաններում նշված վայրում 60-ամյա Լեռնիկ Չատինյանը իր «Օպել Զաֆիրան» կայանելուց հետո իջել է մեքենայից, որը սկսել է ինքնաբերաբար ընթանալ։ Լեռնիկ Չատինյանը փորձել է կանգնեցնել, սակայն ընկել է մեքենայի տակ ու մահացել:
Կատարվում է նախաքննություն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *