Մունետիկ

«Լոռիում կորոնավարակվածության դեպքերը շարունակում են խիստ մտահոգիչ մնալ

Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.

«Ինչպես հանրապետության ողջ տարածքում, այնպես էլ Լոռու մարզում, կորոնավիրուսով վարակվածության դեպքերը շարունակում են խիստ անհանգստացնող մնալ:

 Այսօրվա դրությամբ մարզում Covid 19-ով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 6291 է, մահվան դեպքերը՝ 72-ն են, առողջացել է 4668 քաղաքացի, բուժում է ստանում 1551 հիվանդ:

 Լոռու մարզում կորոնավիրուսով վարակակիրների բուժում են իրականացնում Վանաձորի և Սպիտակի բժշկական կենտրոնները, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, որոնցում բուժում է ստանում ընդհանուր առմամբ 180 հիվանդ:

Հարգելի՛ լոռեցիներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում խստագույնս հետևել հակահամաճարակային կանոններին. կորոնավիրուսային հիվանդության՝ օր օրի ավելացող ցուցանիշները մեծացնում են առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը:

 Կրկին խնդրում և հորդորում ենք զգոնությունը ո՛չ մի դեպքում չկորցնել»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *