Մունետիկ

Կյանքից հեռացել է Կիրովականի քաղխորհրդի նախագահ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Հայկ Օհանյանը

Հայկ Աղասու Օհանյանը ծնվել է 1931 թվականի մայիսի 3-ին Սպիտակի շրջանի  Քարաձոր (Աֆանդի) գյուղում: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: 1952թ.-ին գործուղվել է ՀԼԿԵՄ Կիրովականի օկրուգային կոմիտե, աշխատել է որպես հրահանգիչ: Ծառայել է խորհրդային բանակում: 1954-1961թթ.-ին զբաղվել է կոմերիտական աշխատանքով՝ ՀԼԿԵՄ Կիրովականի քաղկոմի բաժնի վարիչ, 2-րդ, ապա՝ 1-ին քարտուղար: Ավարտելով Մոսկվայի Բարձրագույն կուսդպրոցը և հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան (1965-67թթ.) , ՀԿԿ Կենտկոմում նշանակվել է պատասխանատու կազմակերպիչ: 1968թ.-ին ընտրվել է Գուգարքի շրջանային խորհրդի գործկոմի նախագահ: 1969թ.-ին ընտրվել է Կիրովականի քաղկոմի 2-րդ, 1976թ.-ին՝ 1-ին քարտուղար:1971-79թթ.-ին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Եղել է նախագահության անդամ: 1979-89թթ.-ին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր:

Հայկ Աղասու Օհանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 12-ին, ժամը 18։00-ին Վանաձորի Թումանյան 16 հասցեում գործող սգո սրահում։
Հունվարի 13-ին, ժամը 11։00-ից Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա քաղաքացիական հրաժեշտի արարողությունը։
Հուղարկավորությունը՝ ժամը 13։00-ին՝ նույն վայրից։
Վանաձորի պատվավոր քաղաքացի, Կիրովականի քաղխորհրդի նախագահ Հայկ Աղասու Օհանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հուղարկավորության հանձնաժողով՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախագահությամբ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *