Մունետիկ

Կորոնավիրուսից մահվան 6-րդ դեպքն է արձանագրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է տարածել մահվան 6-րդ դեպքի մասին, որն արձանագրվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: 78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։

Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ Վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *