Մունետիկ

Կորոնավիրուսից մահացել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը

61տարեկանում կյանքին հրաժեշտ է տվել Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը։

Ծնվել է 1959թ-ի 23 հուլիսի Ստեփանավանում քաղաքում, աշխատավորի ընտանիքում:

1966-1976թթ սովորել և ավարտել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1976-1977թթ աշխատել է Ստեփանավանի սովխոզ տեխնիկումում, որպես բանվոր: 
1977-1982թթ ընդուվել և ավարտել եմ Մոսկվայի մսի և կաթի տեխնոլոգիայի ֆակուլտետը` ստանալով ինժիներ- տեխնոլոգի մասնագիտություն:
1982-1984թթ ծառայել է խորհրդային միության զինված ուժերում:
1984-1986թթ աշխատել է Ստեփանավանի սնունդ կոմբինատում, որպես տեխնոլոգ:
1986-1987թթ աշխատել է Ստեփանավանի դոսաֆում որպես տեսուչ:
1988-1993թթ աշխատել է Ստեփանավանում «Մոսկվա» արտադրական կոոպերատիվում, որպես նախագահ:
1993-1998թթ աշխատել է «Հայ մարմար գրանիտի» Ստեփանավանի տեղամասի պետ:
1998-2012թթ Լոռու մարզի մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության տնօրենն էր:

2012թ-ի նոյեմբերին ընտրվել է Ստեփանավան համայնքի ղեկավար:

2016թ-ի նոյեմբերին վերընտրվել է Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնում:

2017թ. նոյեմբերին համայնքների խոշորացման արդյունքում ընտրվել է Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *