Մունետիկ

«Խնդրանքս է, որ ծաղկեպսակների և հոգեհացի գումարը նվիրաբերվի «Ծիծեռնակ» ճամբարին»: Սեպուհ Սրբազանի վերջին խնդրանքը

Գուգարաց թեմը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

  Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Այսու տեղեկացնում ենք, որ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 23-ին, ժամը 17:00-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որից հետո Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում կկատարվի հուղարկավորության կարգ:
Սեպուհ սրբազանը ժամանակին թողած իր կտակում գրել է հետևյալը. «Խնդրանքս է, որ ծաղկեպսակների և հոգեհացի գումարը նվիրաբերվի «Ծիծեռնակ» ճամբարին»:

Փոխանցում կարող եք անել հետևյալ հաշվեհամարին՝
Հայ Առաքելական եկեղեցի
Գուգարաց թեմ, «Ծիծեռնակ» ճամբարին
Բանկ ֊ԱՇԲ Վանաձոր,
հ/հ 247170004938

Դիվան Գուգարաց թեմի

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *