Մունետիկ

Քրիստոնեադեմոկրատական շարժումը որպես կուսակցություն կմտնի ԱԺ արտահերթի առաջիկա ընտրապայքարի մեջ

Քրիստոնեադեմոկրատական շարժման ղեկավար, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը Վանաձորում հանդես է եկել մամլո ասուլիսով: Նա ասել է, որ խոսքով շարժումը արդեն որպես կուսակցություն կմտնի ԱԺ արտահերթի առաջիկա ընտրապայքարի մեջ: Քրիստոնեադեմոկրատական շարժումը ձևավորվել է թավշյա հեղափոխությունից հետո: Շարժման անդամները պայքարել են նախկին իշխանության դեմ և շարունակելու են մասնակցել քաղաքական հեղափոխությանը: Շարժումն իրենց բնորոշմամբ այլընտրանքային, իշխանության հետ զուգահեռ շարժվող քաղաքական ուժ է, հենքում՝ հայկական մշակութային քաղաքակրթությունը: ԱԺ ընտրություններին չմերժելով համագործակցությունը՝ առաջիկայում բացառելու են դաշինքների մեջ լինելը: Հնչող հարցին ի պատասխան՝ Շիրինյանը բացառում է շարժման կապը Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի հետ: «Հայաստանը պետք է կառույցի սեփական արդյունաբերությունը, սեփական հումքի վրա»,- ասում է քաղաքագետ Շիրինյանը: ԱԺ ընտրություններին էլ մասնակցելու են՝ հստակ մշակված տնտեսական զարգացման հայեցակարգն իրագործելու համար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *